Շախմատի աշխարհի կանանց առաջնությանը ելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ

ՖԻԴԵ-ն տեղեկացնում է, որ եւս երկու հայ շախմատիստուհիներ’ գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) եւ միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա), իրավունք են ստացել մասնակցելու այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը:

Այսպիսով, աշխարհի առաջնությունում ելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ’ Դանիելյանը, Մկրտչյանը, Աբրահամյանը եւ Խուդգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում