Ռուս սենատորները կրճատել են իրենց աշխատավարձերը
Նմանատիպ
ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամները 10 տոկոսով կրճատել են իրենց աշխատավարձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով խորհրդարանի վերին պալատի կանոնակարգի կոմիտեի ղեկավար Վադիմ Տյուլպանովին:
Նաեւ 10 տոկոսով նվազեցվել են տրանսպորտի եւ գործուղման ծախսերը: Բացի դրանից, սենատորները պլանավորում են ամբողջովին հրաժարվել կազմակերպական տեխնիկայի եւ նոր սարքավորումների գնումներից:
Նախաձեռնությունը կհաստատվի մարտի 4-ին պալատի հերթական նիստում:
Փետրվարի 24-ին Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը հանդես Է եկել կազմակերպական ծախսերի եւ պատգամավորների աշխատավարձերի կրճատման նախաձեռնությամբ: Այս գաղափարը պաշտպանել են Դաշնության խորհրդում, կառավարությունում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Կրեմլում նույնպես կրճատել են նախագահի վարչակազմի աշխատակիցների աշխատավարձերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում