Պելեգրինին պաշտոնանկ կարվի, եթե չհաղթի ԱՊԼ-ում կամ ՉԼ-ում
03/03/2015 10:41
Նմանատիպ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կարող է մրցաշրջանի ավարտին աշխատանքից ազատել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին. գրում է «The Guardian» պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ իտալացի մասնագետի առաջ պայման է դրվել հաղթել կա´մ Անգլիայի առաջնությունում, կա´մ Չեմպիոնների լիգայում, հակառակ դեպքում նրան պաշտոնանկություն է սպասվում։
Անգլիայի գործող չեմպիոնները դիտարկում են Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի թեկնածությունը։ Հավանական է նաև, որ գլխավոր մարզչի աշխատանք կարող է առաջարկվել Ռաֆայել Բենիտեսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում