Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

2012թ. օգոստոսի 28-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 27-ին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում