Գյումրու մանկավարժականի ռեկտորն էլ դուրս եկավ ԲՀԿ-ից

Գյումրու  մանկավարժականի ռեկտորն էլ դուրս եկավ ԲՀԿ-ից

Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստանին» անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման ու գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»,- ասված է Վարդևան Գրիգորյանի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում