ԱԻՆ-ում տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության հարցերին նվիրված նիստ կանցկացվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում օգոստոսի 29-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ընդլայնված նիստ’ նվիրված տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության հարցերին, ասված է ԱԻՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Նիստին կմասնակցեն ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ու Գեոֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտների, «Գեոռիսկ» ՓԲ գիտահետազոտական ընկերության, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում