Մահացած զինվորը՝ Սուրենը, 1 ամսվա ծառայող էր․ ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել, վազել են հակագազերով ու չեն նկատել բեռնատարը

Մահացած զինվորը՝ Սուրենը, 1 ամսվա ծառայող էր․ ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել, վազել են հակագազերով ու չեն նկատել բեռնատարը

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանն ապրում էր Ձորաղբյուրում, գրել է Արամ Գևորգյանը։

Նրա տեղեկություններով՝ անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

«Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով, այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարը։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից», – գրել է Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում