«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հետ խիստ զրույց է ունեցել

Մասիսի ԲՀԿ ակտիվի մոտ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարություններից հետո լուրեր են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը Ծառուկյանին կանչել է իր մոտ և խիստ զրույց ունեցել, որ առանց իր հետ բառ փոխանակելու նա իր ակտիվի մոտ հայտարարություններ է արել նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Հրապարակը» գրում է, որ կիրակի օրը Ծառուկյանը մոտ 6-7 ԲՀԿ-ականների ներկայությամբ, խոսելով նախագահական ընտրությունների մասին, հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ 2 պայման է դրել’ ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ’ ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում