14.1 C
Yerevan

Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը հանցագործություն է եզդի ժողովրդի հանդեպ. «Սինջար եզդիների ազգային միավորում»

Նմանատիպ

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով...

Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հունգարիայում 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու առիթով և դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը։

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Տարիներ առաջ Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան վիշտը դեռ բոլորիս սրտում էր, երբ պարզվեց, որ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հետ’ հանցագործ, արյունարբու մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին սուլթանական Ադրբեջանին, որն էլ ուրախությամբ ընդունելով Սաֆարովին ազատ արձակեց հանցագործին:

««Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը: Ադրբեջանին հանձնելով Սաֆարովին հունգարական կողմը շատ լավ պետք է գիտակցեր, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Սաֆարովին:

Պահանջում ենք, որպեսզի Եվրոմիությունը անհապաղ դատապարտի իր դաշնակցի կատարած քայլը և վերականգնի իր բարի համբավը: Եվրոպական երկրներում գտնվող բոլոր եզդիական կազմակերպություններին խնդրում ենք իրենց երկրներում հնարավորության սահմաններում աջակից լինեն մեր հայ եղբայրներին և քույրերին’ այս հարցի լուծման գործում:

Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը դա հանցագործություն է նաև եզդի ժողովրդի հանդեպ: Հայաստանում բնակվող բոլոր եզդի երիտասարդներին խնդրում ենք մասնակից լինել այն բոլոր ակցիաներին, որոնք վերաբերելու են Հունգարիայի կողմից կատարած անարդարությանը»:

spot_imgspot_img