«ՀԱՅՔ» միություն. «Հունգարական իշխանությունների քայլը գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսևորում»

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապաեւ՝ վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը:

«Հունգարական իշխանությունների’ ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսեւորում եւ համարում անհամատեղելի Եվրամիության դավանած արժեքներին»,- նշվում է միության տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում