Հերթական հաղթանակը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակները շարունակվում են Շախմատի համաշխարհային օլիմպիադայում:

Մրցաշարի 5-րդ տուրում մեր գրոսմայստերները հաղթանակ են տարել Ուկրաինայի թիմի նկատմամբ: Հաղթական միավորը բերել է Լևոն Արենյանը՝ Վասիլի Իվանչուկի հետ խաղում: Իսկ Սերգեյ Մովսեսյան – Ռուսլան Պոնոմարիով, Վլադիմիր Հակոբյան – Անդերյ Վոլոկիտին, Գաբրիել Սարգսյան – Պավել Էլյանով պարտիաներն ավարտվել են ոչ ոքի հաշվով:

Նշենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նույնպես հաղթանակ է տոնել՝ Անգլիայի ընտրանու հետ մրցապայքարում՝ 2.5:1.5 հաշվով:

Անյա Քորք – Էլինա Դանիելյան և Սառա Հեգարթի – Լիլիթ Մկրտչյան պարտիաներն ավարտվել են հայ շախմատիստուհիների հաղթանակով, Աննա Հայրապետյանը զիջել է միավորը Քանվալ Բաթիային, իսկ Մարիա Կուրսովան ոչ ոքի է խաղացել Սաբրինա Չևանսի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում