ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի միայն ադրբեջանցի հանցագործի արտահանձնման և ներում շնորհելու հարցը
Նմանատիպ
Այսօր հայկական մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ վաղը կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվելու է նաև Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, ինչը, թերևս, անհնար էր՝ ըստ ԱԺ կանոնակարգի, քանի որ պատգամավորի հրաժարականի դիմումը քննարկվում է ԱԺ հերթական նիստերի ժամանակ:
Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում ԱԺ հայտարարությունն է 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում