«Հայկական ժամանակ». Սպարտակ Ղուկասյանը աչքի չընկնող մեքենայով է քաղաքում շրջում

Սպարտակ Ղուկասյանի հետ կապված’ Գյումրիում հետաքրքիր լուրեր են շրջում, գրում է «Հայկական ժամանակն» իր այսօրվա առաջնորդողում: Ըստ այդմ, կիրակի օրը նրան շատ գյումրեցիներ տեսել են մի աչքի չընկնող մեքենայով քաղաքում շրջելիս: Ու քանի որ շարքային գյումրեցիները, այսպես ասենք, մինչև կոկորդները ճանաչում են Սպարտակ Ղուկասյանին, ուստի նույնիսկ հասարակ մեքենայով նրա’ քաղաքում շրջագայելն աննկատ չի անցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում