10.1 C
Yerevan

Սեպտեմբերի 15-ին Երևանում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար’ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել’ շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կազմակերպելու ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ Ծիծեռնակաբերդի տարածքում արդեն իսկ ոռոգվել է շուրջ 40 հեկտար տարածք:
Քամիների ժամանակ ծառերի տապալման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել սանիտարական էտման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերը փոխարինել նորերով:
Շինարարական հրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ շարունակվող հսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը’ դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված և ներկրվող ավտոբուսները:
<<Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ պայմաններ հասարակական տրանսպորտի սպասարկման ոլորոտում’ ապահովելով համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ պահանջների կատարումը>>,- նշել է քաղաքապետը:
Զեկուցվել է նաև, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ’ արգելելու համար չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը:
Մայրաքաղաքում շարունակվում են կամարանցումների բարեկարգման, պատերի գեղարվեստական ձևավորման և լուսավորության աշխատանքները: Զուգահեռաբար վարչական շրջանների կողմից ներկայացվում են բակային տարածքների այն հասցեները, որտեղ նախատեսված է նկարազարդման աշխատանքներ իրականացնել:
Զեկուցվել է, որ ավարտվել են կենտրոնական փողոցների ցայտաղբյուրների վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն կիրականացվի հատկապես բակային տարածքներում գործող կամ վերագործարկված ցայտաղբյուրների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով:

2012 թվականի ծրագրերով նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների վերաբերյալ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ խիստ հսկողություն է իրականացվում փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմանորոգման և փոսալցման աշխատանքների որակի և իրականացման ժամկետների նկատմամբ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանք տանել կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների ուղղությամբ և ծրագիրն ամբողջությամբ ավարտել’ ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկ:
Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատկապես պատշաճ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին:
Զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են <<Երևան ջուր>>, <<Երևան գազ>> և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերությունների ենթակայության շենքերի, բաշխիչ կայանների, գազատար և ջրատար խողովակների ներկման, մաքրման և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայտարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների երկրորդ խմբաքանակը: Նախորդ շաբաթ իրականացվել է նաև մայրաքաղաքում առկա հին ու ոչ պիտանի մի շարք գովազդների ապամոնտաժում:
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու բազմաբնակարան բնակելի շենքերում առնետների ոչնչացման ուղղությամբ’ օգտագործելով նոր դեղամիջոցներ: Այդ ուղղությամբ առողջապահության վարչության աշխատակիցները ՀՀ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություններ’ արտոնագրերի, ինչպես նաև գրավչանյութերի պատրաստման և պահպանման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Զուգահեռաբար համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել նաև վարչական շրջանների մի շարք բազմաբնակարան շենքերում’ համապատասխան ընկերության հետ պայմանագրերի առկայությունը ճշտելու նպատակով:

<<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում այգիներում և պուրակներում WiFi համակարգերի տեղադրման ուղղությամբ: Համակարգի ընդլայնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ տնտեսվարողներին և այլ կազմակերպությունների:
Հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ծրագրի և սահմանված ժամանակացույցի համաձայն:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև իրազեկել բնակչությանն ու շահագրգիռ կազմակերպություններին շաբաթ օրը կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքների վերաբերյալ, որին արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու նաև երիտասարդական և բնապահպանական մի շարք կառույցներ ու հասարակական կազմակերպություններ: 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...