«Հրապարակ». Ռուբեն Հայրապետյանը 15 օրվա ընթացքում կարող է մանդատը հետ վերցնել
11/09/2012 08:05
Նմանատիպ
Երեկ նորից արդիական էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի’ մանդատը վայր դնել-չդնելու թեման: Չնայած մանդատից հրաժարվելու դիմումն Աժ-ում ընթերցվել է սեպտեմբերի 5-ի նիստում, սակայն, ըստ Աժ կանոնակարգի, Հայրապետյանը 15 օրվա ընթացքում կարող է այն հետ վերցնել: Նրա հայտնի հարցազրույցը տպավորություն էր առաջացրել, թե փոշմանել է: Երեկ անգամ որոշ ՀՀԿ-ականներ «Հրապարակի» օրաթերթի լրագրողի հետ զրույցում դա չեն բացառել: «Ասում են, ասում են», – մասնավորապես այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը’ հավելելով. «Բոլոր տիպի խոսակցություններ կան, բայց քանի որ հաստատուն ինֆորմացիա չկա, որևէ մեկնաբանություն չունեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում