ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից Ստրասբուրգում

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը կունենա 8 հոգանոց պատվիրակություն, որը կգլախավորի ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակությունը կունենա հետևյալ կազմը’ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Հայ ագզային կոնգերս» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը և «Հայաստանի Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են Վահե Հովհաննիսյանը’ ԲՀԿ-ից, Հերմինե Նաղդալյանը’ ՀՀԿ-ից, Արմեն Ռուստամյանը’ ՀՅԴ-ից, և Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն»-ից:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից Ստրասբուրգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում