«Այս ամենին վերջ է տրված». Թրամփի և Կարնիի փոխադարձ սպառնալիքները խորացնում են առևտրային պատերազմը
Կարդացեք նաև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանելու որոշումը: Օտտավայի այս քայլը պատասխանն էր Վաշինգտոնի համանման պատժամիջոցներին, որոնք ուժի մեջ էին մտել նոր առևտրային համաձայնագրի շուրջ եռօրյա բանակցությունների տապալումից հետո:
«Կանադան ցանկանում է օգտվել նահանգի արտոնություններից՝ առանց դրանցից մեկը դառնալու։ Բացի այդ, նրանք երկար տարիներ հսկայական մաքսատուրքեր են գանձել մեր հիանալի ֆերմերներից։ Սրանով վերջ է տրված»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը:
Մինչ այս կողմերը ամիսներ շարունակ բանակցություններ էին վարում՝ առևտրային պատերազմի նոր էսկալացիայից խուսափելու համար: Կանադայի վարչապետի պնդմամբ՝ ամերիկյան կողմը վերջին պահին առաջարկել էր անարդար և ոչ շուկայական փոփոխություններ, ինչի պատճառով Օտտավան ստիպված էր եղել դուրս գալ բանակցություններից: ԱՄՆ վարչակազմն իր հերթին գործարքի տապալման մեջ մեղադրում է կանադական կողմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում