Ուշադրություն. «24/04» համաշխարհային նվագախմբի համերգի տեղն ու ժամը փոխվել են
24/04/2015 19:27
Նմանատիպ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ «24/04» նվագախմբի համերգը եղանակի պատճառով Հանրապետության հրապարակից տեղափոխվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Համերգի սկիզբը՝ 21.00։ Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այսօր Հանրապետության հրապարակում 20:15-22:00-ը նախատեսված էր Համաշխարհային 24/04 սիմֆոնիկ նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում