Այսօր կայացել է ՀՀ ՊՆ֊ին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
14/09/2012 20:24
Նմանատիպ
Ս.թ. սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին’ կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգևատրվել են պաշտպանության նախարարի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում