Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Հոլանդիայի Ռուզենդալ քաղաքում անցկացված օփենում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ բաժանեց 3-10-րդ տեղերը: Կասպարովը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից’ գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):
Մրցաշարին մասնակցում էին 82 շախմատիստներ:
Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնակա կայքը: