Bild. Տուխելը պահանջել է, որ Հենրիխ Մխիթարյանը չհեռանա

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի գերմանական ակումբում։ Նման լուր է հրապարակել գերմանական «Bild» պարբերականը։
Ըստ աղբյուրի, դորտմունդցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով իր պարտականություններն ստանձնելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, մտադիր չէ բաժանվել Մխիթարյանից։
««Բորուսսիայի» նոր մարզիչ Թոմաս Տուխելը սկսել է նոր մրցաշրջանին նախապատրաստվելու ուղղությամբ ծրագրի մշակումը։ Կլոպը Ցորկի հետ համաձայնեցված շարունակում է աշխատել իր վերջին տարին լավ ավարտելու ուղղությամբ։ Տուխելն արդեն ասել է իր առաջին անբեկանելի խոսքը, որի համաձայն «Բորուսսիայի» աստղը պետք է միանշանակ մնա ակումբում»,-ասված է պարբերականում։
Համաձայն մինչ այդ տարածված լուրերի՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և այլ ակումբներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում