14.1 C
Yerevan

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի Հայաստան և Մայր Աթոռ ուխտագնացություն կազմակերպելը

Նմանատիպ

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով...

Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի և Ավստրալիայի Համազգային «Արշակ և Սոֆի Գոլսդն» ճեմարանի սաներին:

Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց Արգենտինայի և Ավստրալիայի հայկական դպրոցների սաներին’ նշելով, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի Հայաստան և Մայր Աթոռ ուխտագնացություն կազմակերպելը, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:

Իր խոսքում Նորին Սրբությունը սփյուռքահայ երիտասարդների կյանքում կարևորեց Հայրենիք այցելությունների դերակատարությունը, քանի որ դրանց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, իրենց աչքերով տեսնում հոգևոր-ազգային այն արժեքները, որոնց մասին սովորել են դպրոցում: Ամենայն Հայոց Հայրապետի համոզմամբ’ հայրենի արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը ամրացնում է սաների ազգային ոգին, գիտակցությունն ու նախանձախնդրությունը’ շարունակելու ապրել որպես հայ ազգի զավակ:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց երկու դպրոցների մանկավարժներին, հոգաբարձուներին և ղեկավարներին’ հաստատություններում կրթության որակը բարձր պահելու նախանձախնդրության և սաներին հայեցի դաստիարակելու համար:

spot_imgspot_img