Կենտրոնական բանկն արծաթե հուշադրամներ է թողարկել՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին նվիրված
19/09/2012 17:42
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ’ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին:
Բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է, տեղեկացնում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքը:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է’ «1000 դրամ dram»: Եզրաշուրթի մոտ ներքեւում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում