«Չորրորդ ինքնիշխանություն». Թալինի հայտնի Մնացը կհրաժարվի իր մանդատից
Նմանատիպ
Շրջանսավող լուրերի համաձայն, Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանը’ Թալինի հայտնի Մնացը, ՀՀԿ մարգային իր ընկերների մոտ փառահեղ մի միտք է հնչեցրել, թե շատ շուտով ինքը կհրաժարվի իր մանդատից էլ, խորհրդարանից էլ: Մշտապես սեփական խաղը աոաջ տանող օրենսդիրը իր յուրայինների մոտ հատկապես դժգոհել է այն բանից, որ կուսակցության ներսում իր նկատմամբ վերաբերմունքը շատ սառն է ու անտարբեր, ինչին նա երկար ժամանակ դիմանալ չի կարող: Մյուս կողմից էլ’ Մնացը’ որպես մտածող ու հին մարդ, վերլուծական էքսկուրս է կատարել սեփական կուսակցության նկատմամբ բանեցրած իր քաղաքականության վերաբերյալ’ առաջ անցնելով, թե. «Ես գնամ-չգնամ էլ, միևնույն ա, ինձ երբ ուզեն’ կճամփեն»:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ բոլորովին վերջերս Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մնացը դեմ էր դուրս եկել ՀՀԿ-ին’ պաշտպանելով իր սեփական թեկնածու, Թալինի քաղաքապետի տեղակալ Վորոշ Խաչատրյանին, որի պատճառով էլ Արագածոտնի մարզպետի եղբոր կողմից արժանացել էր «չափաոի տակ ընկած հոգնած դդում» ձևակերպմանը: