Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությունը կազատվի աշխատանքից
Նմանատիպ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական գնումների բնագավառում բացահայտած թերությունների վերաբերյալ պարզաբանումները։
Emedia.am-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ոլորտում շատ մեծ խնդիրներ կան, բայց դրանք պայմանավորված են հիմնականում ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, այլ խնդիրը վարչարարության մեջ է, քանի որ ներդրվել է համակարգ, որտեղ նախարարությւոնը կարող է ցանկացած կանոնակարգ գրել, որը, սակայն, կարող է չկատարվել։
«Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում»,– հարց է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, ովքեր կապ ունեն այդ թերացումնեռրի ու գործող պրակտիկայի հետ»,– ասել է Վաչե Գաբրիելյանը։
«Կոնկրետ, ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը»։
«Ղեկավարների, ղեկավարի տեղակալի, ստորաբաժանումների, անձանց ովքեր առնչություն ունեն թերացումների հետ»։
«Ներկայացրեք այսօր միջնորդությունն ու պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսուհետ աշխատանքից ազատելու վերաբերյալ»,– հրահանգել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Գնումների պետական գործակալության ՊՈԱԿ-ի տնօրենը Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր՝ Հակոբ Բեգլարյանն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում