Երկու ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ. մեկը Մուրացան փողոցից, մյուսը՝ Արշակունյաց
21/09/2012 16:15
Նմանատիպ
Այսօր, ժամը 14.06-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում’ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա է պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ կայքից:
Ըստ աղբյուրի, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
ԱԻՆ կայքի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում՝ «Դելտա Պրո» կազմակերպության մոտակայքում, հատնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում