13.1 C
Yerevan

Ֆ. Օլանդ. «Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով»

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն:

Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով’ միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ և նշանավորվում են ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը’ ուղղված մեր երկու երկրների միջև առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած և վստահելի հարաբերությունների կառուցմանը:

Օգտվում եմ նաև այս առիթից’ ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարևորությունն է տալիս դրան:

Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում և որ առիթ կունենանք շարունակելու մեր քննարկումները:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»:

spot_imgspot_img