Էրդողանն իր ելույթում հիշեցրել է հայկական լոբբիի մասին
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Թուրքիայի Ուրֆա քաղաք, որտեղ հանրության հետ հանդիպում է ունեցել:
Ըստ քրդական «Rudaw» լրատվակայքի` Էրդողանը, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների մասին, անդրադարձել է նաև Թուրքիայի այն քաղաքական ուժերին, որոնք նրա պնդմամբ` Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ:
Էրդողանը, ակնարկելով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի, մասնավորապես ասել է.
«Հոկտեմբերի 6-8 դեպքերի ժամանակ մարդիկ փողոց հանեցին և 50 հոգու մահվան պատճառ դարձան: Չաղլայանի դատարանում մեր դատախազը սպանվեց, մեր ազգին սպառնացող կազմակերպության հետ ձեռք ձեռքի՞ են տվել: Քաղաքական միակ նպատակն այս երկրին ու ազգին թշնամի հանդիսացող հայկական լոբբիստական ուժերի հետ համագործակցե՞լն է, ինչ է»:
Էրդողանը նաև մեղադրանքներ է հնչեցրել Սիրիայի ղեկավարության հասցեին: Ըստ նրա սիրիական իշխանություններն անտարբեր են սեփական ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում