«Իրատես de facto». Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը դառնալու է հանրապետությունում իրականացվող շինարարության թիվ մեկ պատասխանատուն
Կարդացեք նաև
Վերջին շրջանում անընդհատ խոսում են «ատկատների», մեծ «շնաձկներ» բռնելու, պետական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, սակայն դրան զուգահեռ կատարվում են լրիվ հակառակ գործընթացներ: Մասնավորապես, թերթի աղբյուրի տեղեկություններով, մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը դառնալու է հանրապետությունում իրականացվող շինարարության թիվ մեկ պատասխանատուն: Մինչդեռ ժամանակին այս պաշտոնյայի անվան հետ էին կապվում կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր: Ի դեպ, վերջինիս հայրը, թերևս, հանրությանն ավելի է հայտնի, քան որդին, ում աշխատանքից ազատվելուց հետո պարբերաբար «ռմբակոծում» էր ՊԵԿ-ը:
«Իրատես de facto»-ն հիշեցնում է, որ տևական ժամանակ պետեկամուտների նախարարություն ահազանգ էր լինում, թե շենքում ռումբ է տեղադրված: Ի վերջո, իրավապահներին հաջողվեց պարզել, որ կեղծ զանգի հեղինակը Արմեն Ավետիսյանի հայրն է: