«Հայկական ժամանակ». Փակ շուկայի նախագծի քննարկումը կկայանա հաջորդ ուրբաթ
25/09/2012 08:43
Նմանատիպ
Երևանի քաղաքաշինության խորհուրդն այս օրերին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Երեկ, երբ այդ խորհրդի անդամ, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է քննարկումների արդյունքների մասին, նա ասել է, որ քննարկում տեղի չի ունեցել: Դա, ըստ նրա, նախատեսված էր ուրբաթ օրը, բայց քանի որ համընկել է Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի օրվա հետ, Փակ շուկայի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ուրբաթ: Թերթը նշում է, որ այս հուշարձան շենքը, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, արդեն գրեթե կիսավեր վիճակում է: Շուկան ի սկզբանե սկսել է վերակառուցվել’ առանց համապատասխան նախագծի և թույլտվության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում