«Իրատես de facto». Ոստիկաններին փոխարինում է տեխնիկան
Նմանատիպ
Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթևեկությունը նկարահանող սարքերն են՝ որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները, գրում է «Իրատես de facto» թերթը։
«Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ՝ փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների թիվը նվազելու է, քանի որ արդեն իսկ նկարահանող սարքեր կան։ Սա չի՞ նշանակում, որ ճանապարհային ոստիկաններ, որպես այդպիսիք, այլեւս աշխատանքի չեն ընդունվի, իսկ եղածներն էլ կազատվեն աշխատանքից։ «Ոչ, աշխատող ճանապարհային ոստիկանները սկսելու են այլ բնույթի աշխատանք իրականացնել»,- վստահեցրին ոստիկանությունից»,- գրում է «Իրատես de facto»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում