Երևան քաղաքի ճարտարապետական տեսքի խեղաթյուրումը շարունակվում է: Դրա վառ ապացույցն է Կասկադի հարևանությամբ գտնվող ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերից մեկի վրա կառուցվող լրացուցիչ հարկը: Այս մասին ահազանգում են «Իրական Հայաստան» նախաձեռնությունից:
««Իրական Հայաստան» նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետարանին պարզաբանումներ ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ»,- նշվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում:
Լուսանկարը՝ Ռուբեն Ջեբեյանի: