22.1 C
Yerevan

ՊՆ-ից հաստատում են. Ավտովթարի արդյունքում շարքային զինծառայողը զոհվել է

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում,...

Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական...

Հսկա աստերոիդ` Երկրի և Լուսնի միջև

Երկրի և Լուսնի ուղեծրերի մեջտեղով բավական մեծ աստերոիդ է...

24.09.2012թ., ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ:

ՊՆ մամլո ծառայությամ փոխանցմամբ՝ շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, 25.09.2012թ., ժամը 00:20-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:

Շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով /մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ 25.09.2012թ. հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

spot_imgspot_img