Արեւմտյան Հայաստանում եւս մեկ հայկական եկեղեցի է կանգնած ավերման վտանգի առջեւ

Վանի նահանգի Գևաշ գավառից 83 կմ հեռավորության վրա գտնվող նախկինում հայաբնակ Անաքյոյ (Խուրիթիս) գյուղի եկեղեցին ամբողջովին ավերվելու վտանգի առաջ է կանգնած: Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը: 

Ըստ աղբյուրի, պատմական եկեղեցին այժմ անասնագոմի է վերածվել: Հարկ է նշել, որ այնտեղ ժամանակին մարդիկ կրթություն էին ստանում:  

1915թ.-ից հետո դատարկված գյուղում Բահչեսարայից, Ջիզրեից և Էրուհից գաղթած քրդերն են տեղավորվել: Այժմ այնտեղ ընդամենը 26 ընտանիք է ապրում: Այս մասին գրում է Tert.am-ը: 

1994թ.-ին ռազմական բախումների ընթացքում գյուղն ամբողջությամբ այրվել է. վնասվել են տներ, գոմեր և հայերին պատկանող պատմական կառույցներ:

Անուշադրության մատնված կոթողների մեծ մասն ավերվել է, իսկ մյուս մասը գյուղացիների կողմից օգտագործվում է որպես խոտի պահեստ կամ անասուններին պահելու վայր: Եկեղեցու մեծ մասն արդեն ավերված է:

Դեռևս պահպանվել են եկեղեցու հայկական ծագման մասին վկայող որոշ քարեր’ հայատառ գրություններով: Այստեղ նաև ժամանակի հոգևորականներին պատկանող գերեզմաններ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում