«Ժողովուրդ». Դալլաքյանը մինչև սեպտեմբերի 25-ը չի իմացել իր հրամանագրի ստորագրման մասին

Սերժ Սարգսյանը Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու հրամանագիրը ստորագրել էր դեռևս սեպտեմբերի 20-ին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ հրամանագիրը նախագահական նստավայրը հրապարակեց այն ստորագրելուց 5 օր անց’ սեպտեմբերի 25-ին: «Ժողովուրդը» նկատում է, որ եթե սեպտեմբերի 21-23 եղել են ոչ աշխատանքային օրեր, ապա և հրամանագրի ստորագրման օրը, այսինքն’ ամսի 20-ը, և սեպտեմբերի 24-ը եղել են աշխատանքային օրեր: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ հրամանագրի հրապարակման ուշացումը պայմանավորված է եղել ներիշխանական ինչ-որ խժդժություններով ու անախորժություններով: Ավելին, Դալլաքյանը ևս մինչև սեպտեմբերի 25-ը չի իմացել այդ հրամանագրի ստորագրման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում