Բաքու 2015. Մաքսիմ Մանուկյանը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ

Բաքու 2015. Մաքսիմ Մանուկյանը  վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ

Բաքվում շարունակում են առաջին Եվրոպական խաղերը: Այսօր` մրցումային երկրորդ օրը, գորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի 66 կգ, 75 կգ և 85 կգ քաշային ըմբիշները:

66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը 1/16 եզրափակչում իսպանացի Նավարո Սանչեսն էր, ում նկատմամբ Միհրանը առավելության հասավ 6:0 հաշվով: 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը հանդիպեց բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ, ում ընդամենը 1 րոպե 16 վայրկյանի ընթացքում հաղթեց 8:0 հաշվով՝ գոտեմարտը ավարտելով ժամանակից շուտ: Քառորդ եզրափակչում Միհրանի մրցակիցը սերբ Ալեքսանդր Մաքսիմովինչն է:

75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայցնող Կարապետ Չալյանը իր գոտեմարտերը սկսեց որակավորման փուլից և առաջին գոտեմարտում 0:8 հաշվով ժամանակից շուտ զիջեց դանիացի Մարկ Մադսենին:

85 կգ քաշային կարգում  Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի նկատմամբ: 1/8 եզրափակչում Մաքսիմի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Սաման Թամաշեբին էր, ում նկատմամբ մեր ըմբիշն առավելության հասավ 9:0` հաշվով գոտեմարտն ավարտելով ժամանակից շուտ: Քառորդ եզրափակչում Մաքսիմի մրցակիցը կլինի Լիտվան ներկայացնող Ալեքսանդր Կազակևիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում