12.1 C
Yerevan

«Առավոտ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն հանդիպումներ է ունենում հայաստանյան ռուսամետ քաղաքական ուժերի ղեկավարների հետ

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

«Առավոտի» տեղեկություններով’ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այս օրերին հանդիպումներ է ունենում հայաստանյան ռուսամետ քաղաքական ուժերի ղեկավարների հետ’ ճշգրտելու համար վերջիններիս տրամադրությունները: Երկու օր առաջ ՌԴ դեսպանի հետ է հանդիպել ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման հիմնական նպատակը եղել է ՀՀ-ի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ՌԴ-ի դերը: Այս համատեքստում Թովմասյանը վերահաստատել է իր կուսակցության մոտեցումը’ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ, լուրջ է գնահատել ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը: Խոսվել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին, ՀՀ-ում ռուսալեզու դպրոցների և ընդհանրապես ռուսերեն լեզվի դասավանդման մակարդակի բարձրացման մասին: Քննարկվել են ՌԴ-ում հայ համայնքի հետ կապված հարցեր: Թովմասյանը վերահաստատել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները’ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Թովմասյանը նաև դատապարտել է Հունգարիայի և Ադրբեջանի սաֆսարովյան գործարքը, նկատել, որ դա լրջորեն խանգարում է ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը: Թովմասյանը դեսպանին տեղեկացրել է, որ այդ առիթով ինքը ստացել է Հունգարիայի կոմունիստներից նամակ, որում քննադատության է ենթարկվել վարչապետ Վիկտոր Օրբանն իր այդ ստոր քայլի համար: «Մեր վարչապետը կազյոլ է»,-գրել են հունգար կոմունիստները:

spot_imgspot_img