Իսլամիստական խմբավորումը հարձակում է իրականացրել Իդլիբի բնակավայրերի վրա
Նմանատիպ
«Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը առաջընթաց է գրանցել Իդլիբի նահանգում` հարձակումներ իրականացնելով Թել Խուտտաբ, Մուշիրաֆա և ալ Քաֆիր բնակավայրերի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը հարմար դիրքեր է զբաղեցրել` պայքարելու խմբավորման դեմ: Ռազմական գործողություններին մասնակցում են նաև օդային ուժերը` ռմբակոծելով զինյալների դիրքերը, հավաքատեղիները:
ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի շրջանի Նաշաբիա գյուղում ահաբեկիչներին պատկանող զինապահեստ և պայթուցիկ սարքավորումների և ռումբերի արտադրության գործարան է ոչնչացրել, սպանվել են տասնյակ ահաբեկիչներ:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական օդային ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների թաքստոցները ալ Լիրմուն, Մաարա ալ Արթիկ, Մանսուրա , Քաֆր Համրա շրջաններում, որոնց հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում