Տնտեսական արմատ ունեցող բողոքի ցույցերը փորձում են քաղաքականացնել. Լավրով

Տնտեսական արմատ ունեցող բողոքի ցույցերը փորձում են քաղաքականացնել. Լավրով

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի արմատը բացառապես տնտեսական է, բայց ինչ-որ մեկին ձեռնտու է, որ գործընթացը քաղաքական ճանապարհով զարգանա:  Նման տեսակետ է հայտնել  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  հայտնում է ria.ru-ն։

«Չափազանց մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը՝ ազգային օրակարգ ձևավորելու հարցում, այդ թվում՝ այսպես կոչված՝ խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ: Դուք գիտեք՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, մասնավորապես՝ Ուկրաինայում Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում…Կա գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, թեպետ այդ իրադարձությունների արմատը խիստ տնտեսական են, բայց ինչ-որ մեկին օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է Լավրովը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում