ՕՊԵԿ-ի նավթի մեկ բարելի գինը հուլիսի 27-ին կազմել է 51,29 դոլար՝ նվազում 1,51 տոկոսով

ՕՊԵԿ-ի նավթի մեկ բարելի գինը հուլիսի 27-ին կազմել է 51,29 դոլար՝ նվազում 1,51 տոկոսով

ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) գինը հուլիսի 27-ին իջել Է 0,79 դոլարով կամ 1,51 տոկոսով՝ մինչև մեկ բարելի դիմաց 51,29 դոլար՝ նախորդ առևտրական օրվա 52,08 դոլարից, պարզ է դառնում կազմակերպության հաղորդագրությունից, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսին միջին գինը կազմում Է 54,89 դոլար, 2015 թվականին՝ 55,09 դոլար:

2014 թվականին նավթային «զամբյուղի» միջին գինը կազմել Է 96,29 դոլար՝ 2013 թվականի 105, 87 դոլարի դիմաց:

«Զամբյուղի» արժեքը  2014 թվականի սեպտեմբերին 100 դոլարից ընկել է՝ կազմելով մեկ բարելի դիմաց 95,98 դոլար:

2012-ին նավթային «զամբյուղի» միջին գինը մեկ բարելի հաշվով  կազմել է 109.45 դոլար, 2011-ին՝ 107,46, 2010-ին՝ 77,45:

«Զամբյուղի» ռեկորդային արժեք գրանցվել է 2008-ին հուլիսի 3-ին, երբ մեկ բարելի գինը 140,73 դոլար էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում