ԱՄՆ սենատորը ողջունում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին Թուրքիայի օժանդակումը, բայցև անհանգստանում Սիրիայի քրդական գյուղերի հրետակոծությամբ

ԱՄՆ սենատորը ողջունում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին Թուրքիայի օժանդակումը, բայցև անհանգստանում Սիրիայի քրդական գյուղերի հրետակոծությամբ

ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը մտահոգություն է հայտնել թուրքական զինուժի կողմից Սիրիայի քրդական գյուղերի վրա իրականացված հրետակոծությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկացի սենատորի պաշտոնական կայքէջը, օրենսդիրն այս մասին նշել է հուլիսի 27-ին տարածած հայտարարությունում:

Նա դրական քայլ է համարել Թուրքիայի որոշումը` օժանդակելու ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարին: «Ամերիկյան կործանիչ ինքնաթիռների համար թուրքական բազաների օգտագործումը կբարելավի արձագանքման համար պահանջվող ժամանակահատվածը և կընդլայնի Սիրիայից տեղեկատվության հավաքագրման հնավարությունները: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ այն հրապարակումներով, որ թուրքական զինուժը հրետակոծում է Սիրիայի քրդական գյուղերը»,- հայտարարել է ՄքՔեյնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում