ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն անդամագրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցին

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն անդամագրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցին

Մալթայում հուլիսի 28-ին մեկնարկել է ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) տարեկան հավաքը, որի թեման է «Արդյունավետ միգրացիան և միգրացիոն քաղաքականությունները»: Հավաքի շրջանակներում անցկացվել են կրթական և միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ: Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, հավաքի 4-րդ օրը` հուլիսի 31-ին ձայների բացառիկ առավելությամբ (169 ձայնից 166 կողմ և 3 անվավեր), ՀՀԿ ԵԿ-ն ընտրվել է EDS անդամ: Այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին:

Այս հաջողությունը ևս մեկ հարթակ է ստեղծում միջազգային ասպարեզում ՀՀԿ-ական երիտասարդներին նորովի և առավել արդյունավետ դրսևորվելու համար` ի շահ հայ ժողովրդի բարօրության և զարգացման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում