Ռիչարդ Նիլսն այցելել է Փարաջանովի թանգարան. «Նռան գույնը» դեսպանի դիտած առաջին օտարերկրյա ֆիլմն է (ֆոտո)

Ռիչարդ Նիլսն  այցելել է Փարաջանովի թանգարան. «Նռան գույնը» դեսպանի  դիտած առաջին օտարերկրյա ֆիլմն է (ֆոտո)

ՀՀ-ում  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Ինչպես նշվում է՝ դեսպանը մեծ բավականություն է ստացել  Սերգեյ Փարաջանովի թանգարան կատարած այցից:

Թանգարանը շատ տպավորել է  Փարաջանովի կոլաժների, տիկնիկների, գրաֆիկայի, լուսանկարների և գեղարվեստական այլ ստեղծագործությունների իր ընդարձակ և գեղեցիկ հավաքածուով:

Այցելության ընթացքում դեսպանը նշել է, որ Փարաջանովը միշտ էլ հետաքրքրել է իրեն, և որ «Նռան գույնը» իր երբևէ դիտած առաջին օտարերկրյա ֆիլմն է եղել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում