9.1 C
Yerevan

Մարտական դիրքերում հրազենային կրակոցներից մահացած 6 զինծառայողների գործով որոշումն ուղարկվել է տուժողի իրավահաջորդներին

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

2010 թվականի հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային կրակոցներից մահացած 6 զինծառայողների գործով որոշումը 2 տարի անց ուղարկվել է տուժողի իրավահաջորդներին: Ըստ պաշտոնական վարկածի’ մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, սույն քրեական գործով ներգրավված է եղել որպես Կարո Այվազյանի և Անդրանիկ Սարգսյանի տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

2012 թ-ի հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ավագ քննիչ, փոխգնդապետ Մ. Բուլղադարյանից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ստացել է գրություն, որտեղ ասվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի համաձայն՝ ուղարկվում է (Մարտունիի գործով) որոշման օրինակը եւ որով հայտնում են, որ ստանալու պահից 7 օրվա ընթացքում այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Գրությամբ նշվում է, որ կցվում է նաեւ 90 էջանոց որոշումը: Սակայն, փաստորեն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը ստանում է գրությունը առանց կից որոշման:

Այսպիսով, քննիչը, քրեական գործի նյութերը ավարտելուց հետո այն չտրամադրելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցչին, նրանց զրկում է որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու եւ արդյունավետ իրավական պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...