«Ազատություն». Քոքոբելյանը մանդատը վայր չի դնում
Նմանատիպ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Այս մասին նա հայտարարել է այսօր, հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Մեկնաբանելով օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին’ ճանապարհ բացելով երիտասարդների համար, Քոքոբելյանը վստահեցրեց, թե այն թյուրըմբռնման արդյունք է։
Նա նաեւ նշել է, որ իրենց եւ «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը շարունակվելու է, եւ առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի նրան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում