«Վոլերենգա»-«Ռեալ». Հրապարակվել է մադրիդցիների հայտացուցակը

«Վոլերենգա»-«Ռեալ». Հրապարակվել է մադրիդցիների հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր «Վոլերենգայի» դեմ Օսլոյում կայանալիք խաղին մասնակցելու հնարավորություն կունենան: Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի հետ Օսլո չեն մեկնել Սերխիո Ռամոսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման ու Պեպեն, ովքեր վնասվածք ունեն ու ապաքինվում են:

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:

Պաշտպաններ՝ Վարան, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Դանիլո:

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Խամես, Բեյլ, Կազեմիրո, Մոդրիչ, Չերիշև, Իսկո, Իլյարամենդի, Ասենսիո, Մարկոս Լյորենտե, Մարտին Էդեգոր:

Հարձակվողներ՝ Խեսե, Լուկաս Վասկես, Բորխա Մայորալ:

«Վոլերենգա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում