Շվեդիայում ադրբեջանցի դիվանագետները հրաժարվում են վճարել ՃՈ տուգանքները. դիվանագիտական սկանդալ

Շվեդիայում ադրբեջանցի դիվանագետները հրաժարվում են վճարել ՃՈ տուգանքները. դիվանագիտական սկանդալ

Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան ավտոմեքենաները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվել են: Տուգանքի գումարը կազմում է 11700 եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով շվեդական ԶԼՄ-ները, երկու երկրների միջեւ դիվանագիտական սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական դիվանագետներ հրաժարվել են վճարել տուգանքները` հղում կատարելով իրենց դիվանագիտական անձեռնմխելիությանը:

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտողներ են ոչ միայն ադրբեջանական դեսպանատան աշխատակիցները: Բանը նրանում է, որ Շվեդիայի Պատիժների իրագործման պետական ծառայությունն իրավունք չունի դիվանագետներից պահանջել վճարել տուգանքները: Արդյունքում բոլոր դատական որոշումներն ուղարկվում են այդ երկրի ԱԳՆ:

Շվեդիայում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող երկրների դեսպանատների մեջ առաջին տեղում թուրք դիվանագետներ են, երկրորդ տեղում` ադրբեջանցի, երրորդ տեղում` ռուս դիվանագետները:

Նման իրավճակ է ստեղծվել նաեւ Նիդերլանդներում, որտեղ ադրբեջանական դիվանագետներն արդեն շատ ամիսներ հրաժարվում են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում