Ասադն Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է պատերազմն ավարտելու ելքերը

Ասադն Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է պատերազմն ավարտելու ելքերը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջաուադ Զարիֆին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում նախագահ Ասադը շնորհավորել է իրանի ժողովրդին միջուկային ծրագրերի շուրջ գերտերությունների հետ համաձայնություն ձեռքբերելու համար` ավելացնելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել շնորհիվ իրանական ազգի տոկունության:

«Դա վառ ապացույցն է այն բանի, որ միայն կամքն ու ամրությունը կարող են լինել ազգի շահերի իրականացման ուղին»,- նշել է Ասադը:

Կողմերը փոխանակվել են կարծիքներով պատերազմի լուծման լավագույն տարբերակների վերաբերյալ:

Զարիֆը հաստատել է, որ սիրիացի ժողովուրդը պետք է շարունակի պայքարն առանց  արտաքին միջամտության և պահպանելով տարածքային ամբողջականությունը: Նա կրկին հաստատել է, որ Իրանը կշարունակի օգնել սիրիական ազգին իր ամրության ամրապնդման համար:

Սիրիայի նախագահ իր գնահատաքն է արտահայտել Իրանին աջակցության համար և ողջունել է Իրանի գործադրած ջանքերը Սիրիայում պատերազմի դադարեցման, ինքինշխանության և տարածքային ամբողջականության պահպանման համար:

Կողմերը նաև ընդգծել են, որ մերձավորարևելյան պետությունները և աշխարհի այլ երկրներ պետք է գիտակցեն, որ նրանց ճակատագիրը և իրենց ազգերի ապագան լուրջ վտանգի տակ են ահաբեկչության տարածման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում