Արցախի Հանրապետության սահմանին ոչնչացվել է հերթական ադրբեջանցի դիպուկահարը

Արցախի Հանրապետության սահմանին ոչնչացվել է հերթական ադրբեջանցի դիպուկահարը

Voskanapat.info-ն ներկայացնում է ադրբեջանցի դիպուկահարի ոչնչացման հերթական տեսանյութը: Ներկայացված կադրերում պարզ երևում է, թե ինչպես է դիպուկ կրակոցով ոչնչացվում 700-800մ հեռավորության վրա գտնվող ադրբեջանցի դիպուկահարը: Նշենք, որ սա արդեն երկրորդ տեսանյութն է, որով հաստատվում է թշնամու դիպուկահարի ոչնչացումը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի արևելյան սահմանագծի վրա: Առաջին նյութը հրապարակվել է օգոստոսի 22-ին Voskanapat.info կայքի էջերում:

Նշենք, որ հիշատակված տեսանյութը Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Արշակ Զաքարյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է մի քանի ադրբեջանցի ասկյար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում