«Հրապարակ». Մեկ այլ անձի շատ նման լինելու պատճառով արտաքսվածին երեկ վերադարձրել են Շվեդիա

«Հրապարակ». Մեկ այլ անձի շատ նման լինելու պատճառով արտաքսվածին երեկ վերադարձրել են Շվեդիա

«Մեր թերթի երեկվա համարում Շվեդիայից «սխալմամբ» արտաքսված 38-ամյա Ստեփան Մելիքովի մասին նյութի հրապարակումից հետո նրան վերադարձրել են Շվեդիա։ Փաստաբան Վահե Սեդրակյանը երեկ զանգահարեց մեզ և հայտնեց, որ բարձրացած աղմուկի շնորհիվ ավելի քան 10 օր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտում գտնվող Մելիքովին վերադարձրել են Շվեդիա։ Մենք հայտնել էինք, որ Մելիքովին օգոստոսի 12-ին Շվեդիայի Թագավորությունից արտաքսել են Հայաստան, քանի որ նրա տարիքը, անունը և արտաքին տեսքը համընկել են մեկ այլ ՀՀ քաղաքացու տվյալների հետ։ Այսինքն՝ շփոթության արդյունքում։ Փաստաբանը, սակայն, այդ օրերի ընթացքում չէր կարողացել ոչ տեսակցել, ոչ էլ իրավական օգնություն ցուցաբերել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում